09-10, 2021. Հետազոտություն` ԵՄ-Հայաստան համագործակցության կայուն էներգիայի զարգացման նոր հնարավորություններ Հայաստանում: Ծրագիրը իրականացվել է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի աջակցությամբ /3րդ ԱԽ/:
23.02-25.02.2021. Արևելյան Գործընկերության ՀԿ-ների համար առցանց վերապատրաստման դասընթացներ, Վկայական: Masterclass in Policy Communication by JAKOV BOJOVIC, President of Centre for Policy Writing (CEPOW, Spain) with support of EaP Civil Society Facility.
10.2020-01.2021. Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամ. Մասնակցություն դասընթացների շարքին՝ «Ոլորտային հաշվետվողականություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար (էներգետիկ հատված)»: Գերազանցությամբ ավարտման վկայագիր:
07.2020-10.2020. ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ CEPA-Ի ԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ծրագիր՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի աջակցությամբ/3րդ ԱԽ/:
Էկոթիմ ՀԿ-ն ԱլԳ ՔՀՖ-ի 3րդ աշխատանքային խմբի անդամ է 2010թ.-ից: ԱլԳ ՔՀՖ-ի 10-րդ և 11-րդ Ամենամյա Համաժոցովին
մասնակցել է պատվիրակի կարգավիճակով՝ Թբիլիսի, Վրաստան, դեկտեմբեր , 2018թ. և Բրյուսել, Բելգիա, դեկտեմբեր 2019
2017-2018.
Մասնակցություն ԵՄ-ի կողմից ֆինանսավորված “Կառուցողական երկխոսություն” ծրագրին:
Իրականացման վայր՝
Երևան,
Հայաստանի Հանրապետություն
08.2016-12.2017. Մասնակցություն Advocates for Sustainable Energy Transition միջազգային ՀԿ-ների ծրագրին: Մշակվել և հրատարակվել են Assessment of Renewable Energy Potentia in Armenia 2017թ. և մի քանի այլ բրոշյուրներ:
Ծրագիրը ֆինանսավորվել է Դանիայի հիմնադրամի կողմից: Նյութերը ներկայացվել են Երևանում և Դանիայում 2017թ. սեմինարների ժամանակ:
2017. ԱԼԳ ՔՀՖ-ի համար մշակվել է
“EaP CSF Analysis of the EU Paper on 20 Eastern
Partnership Deliverables for 2020”
վերլուծական հոդվածի
Էներգետիկ և բնապահպանական մասը,
որը տեղադրվել է ԱԼԳ ՔՀՖ- ինտերնետ կայքում և որը ներկայացրել եմ 2017թ. Բրուսելում:
2017. ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի համար մշակվել է վերլուծական հոդված՝ “Էներգաարդյունավետություն և
վերականգնվող էներգիայի օգտագործումը”, ակնկալվող արդյունք 15, որն ընդգրկվել է ՞Երկխոսության
օրակարգ. Վերլուծական հոդվածներ գրքույքում /Artashes Sargsyan. Energy Efficiency and Use of
Renewable Energy. In “AGENDA FOR DIALOGUE. EaP 2020 Deliverables for Armenia: Civil Society
Perspectives, Analytical Papers, p.82-94,
Yerevan-2017. eaparmenianews.wordpress.com/2018/01/08/5188/
2015-2016. ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ռեգրանտային ծրագրի շրջանակում մասնակցել է որպես գործընկեր ՀԿ և փորձագետ: Մշակվել են անգլերեն և հայեևեն լեզուներով հետևյալ նյութերը՝
2015. Policy paper “Energy Security and Energy Union:
Perspectives for Armenia” within Georgian project led by WEG.
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ռեգրանտային ծրագրի շրջանակում:
2016. Policy paper “MAPPING THE ROUTE FOR ARMENIA AND THE EU COOPERATION
WITHIN ENERGY UNION” within EaP SCF project led by Ukrainian Strategy XXI).
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ռեգրանտային ծրագրի շրջանակում:
1.Ծրագրի անվանումը` "Հայաստանում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացում"
1-ը սեպտեմբերի - 31-ը դեկտեմբերի 1996թ.
Իրականացման վայրը ք. Երևան, գ. Կոշ: Դրամաշնորհ - ԱՀՀ ՀԿ Ուսուցման և Տեղեկատվական Միջոցների Կենտրոն:
Ծրագրի հակիրճ նկարագրությունը`
ա) Որոշվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի կարգավիճակը, ստեղծվել է համակարգչային բազա,
բ) Պատրաստվել է Կոշ գյուղի շրջակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ոռոգման ջրատարի արագահոսի վրա փոքր ՀԷԿ-ի
տեխնիկական տնտեսական հիմնավորումը,
գ) Վերը նշվածի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է սեմինարի ՚Հայհիդրոէներգանախագիծՙ ինստիտուտում:
2.Ծրագրի անվանումը` Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում ինֆորմացիոն-տեղեկատվական կենտրոն, 09.1997թ.-12.1998թ.,
ք. Երևան, Հովանավոր` "Եվրասիա հիմնադրամ":
Ծրագրի հակիրճ նկարագրությունը` կազմակերպվեց վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը նվիրված երեք երկօրյա սեմինար,
հրատարակվեց 99-500 տպաքանակով էկոսկաներ ամսաթերթի տասը համար (ամսաթերթը պաշտոնապես գրանցվեց 1998թ. հոկտեմբերին ՀՀ Արդարադատության նախարարությունում),
կազմակերպվեց "Internet ցանցի օգտագործման հիմունքները" թեմայով երեք սեմինար պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար,
ընդլայնվեց վերականգնվող էներգիայի ոլորտում տվյալների բազան:
3.Ծրագրի անվանումը` Խարբերդՙ մանկատան դռների և պատուհանների ջերմամեկուսացում, սեպտեմբեր - դեկտեմբեր 1997թ.,
իրականացման վայրը`Խարբերդ
4.Ծրագրի անվանումը` Մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների աշխարհ (հուլիս, 1998թ.)
Իրականացման վայրը` Արագածոտն մարզ:0 Ծրագրի հակիրճ նկարագրությունը` Դրամաշնորհը տրամադրված էր Շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում
TACIS –ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում:Հայաստանում քամու և արևի սարքավորումների և փոքր ՀԷԿ-երի տեղադրման վայրերի երթուղի կազմվեց
և ավտոբուսով մեկօրյա այց կազմակերպվեց տեղում ՎԷ խնդիրներին և հեռանկարներին ծանոթանալու նպատակով:Ուղևորության մասնակիցներն էին` գիտնականներ, ՀԿ-ների, ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
5.Ծրագրի անվանումը` Միջազգային Ֆինանսական Կազմակերպությունների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների տեղեկատվությամբ ապահովման բարձրացումՙ
Իրականացման վայրը՝ ք. Երևան:
Ծրագրի հակիրճ նկարագրություն՝ Ծրագիրը իրագործվեց Polish Ecological Club ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում անգլերենից ռուսերեն
թարգմանվել է դանիական Both Ends կազմակերպության ՚Միջազգային Ֆինանսական Կազմակերպություններՙ հաշվետվությունըª World Bank, EBRD, EIB
և այլ միջազգային բանկերի գործունեության վերաբերյալ: Ինտերնետում բացվեց համապատասխան WEB էջ:
6.Ծրագրի անվանումը` Միջազգային Ֆինանսական Կազմակերպություններ, միջազգային սեմինար,12-15 սեպտեմբեր 1998թ.,
իրականացման վայրը Բյուրական: Ծրագրի հակիրճ նկարագրությունը`
Միջազգային Ֆինանսական Կազմակերպություններ թեմայով Բյուրականում CEE Bank WatchNetwork միջազգային ՀԿ-ների ցանցի հետ համատեղ
եռօրյա միջազգային սեմինարի կազմակերպում հասարակական կազմակերպությունների համար(սեպտեմբեր, 1998 թ.):
7. Ծրագրի անվանումը` Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տեղեկատվական ծառայություններ, օգոստոս 1999թ. - մարտ 2000թ.: Հովանավոր ԱՀՀ ՀԿ Ուսուցման և Տեղեկատվական Միջոցների Կենտրոն: Իրականացման վայրըª Երևան:
Ծրագրի հակիրճ նկարագրությունը՝ Ծրագրի իրականացման արդյունքում իրագործվել է կոմպյուտերային սարքավորումների արդիականացում,
հրատարակվեց ՚Էկոսկաներՙ թերթի երեք համար, Էներգետիկայի Ինստիտուտում կազմակերպվեց սեմինար վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ, համապատասխան հոդված հրատարակվեց մամուլում:
8.Ծրագրի անվանումը` Հայաստանում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման ներկա վիճակը և զարգացման ուղիները, 2002թ.,
իրականացման վայրը` Հայաստան:
9.Ծրագրի անվանումը` 2002թ.-ին ԷկոԹիմ ՀԿ-ի կողմից INFORSE ցանցի հետ համագործակցության շրջանակներում պատրաստվեց
երկու հաջողակ պատմություն Հայաստանում ՎԷԱ-ի ոլորտում (փոքր ՀԷԿ և արևային ջրաջեռուցիչ), որոնք 2002թ. դեկտեմբերին տեղադրվեցին
INFORSE ցանցի ինտերնետային էջում (www.inforse.org): Նույնպես այդ ցանցի բյուլետենում Sustainable Energy News, No. 41, p.10, 2003) հոդված հրատարակվեց ՙՀայաստանում վերականգնվող էներգիայի նոր
հնարավորությունները՚ (հեղինակ Արտ. Սարգսյան): 2002թ.-ին Կազմակերպությունը մասնակցեց INFORSE-ի էլեկտրոնային կոնֆերանսին, որն անց է կացվում երկու տարում մեկ անգամ: