վերադառնալ գլխավոր էջ
Կայքի Նպատակը

Էջի նպատակը զուտ  իմ բժշկական գործունեության գովազդը չէ: Հիմնական նպատակն է Հայաստանում բժշկական մասնագիտական (մասնավորապես մաշկավեներաբանական)  էլեկտրոնային տեղեկատվության, խորհրդատվության սկիզբ դնելը ու դրանով իսկ նպաստելը  հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, բարդացած վիճակների կանխմանը: Էջը նախատեսված է ինչպես բժիշկների, այնպես էլ լայն հասարակության համար: 

Մաշկավեներաբանական ատլասում տեղ են գտնելու համարյա բոլոր մաշկախտերի, սեռավարակների եւ օրգանիզմի այլ հիվանդությունների ժամանակ մաշկային եւ լորձաթաղանթային արտահայտությունները:

 Մաշկավեներաբանական մեդիա  բաժնում լինելու են հետաքրքիր, պատկերավոր ֆիլմեր, պրեզենտացիաներ մաշկախտերի եւ սեռավարակների վերաբերյալ,  այլ մաշկավեներաբանական ՎԵԲ-էջերի հասցեներ:

 Դասագրքեր  բաժնում կլինի տեղեկատվություն ինչպես նոր լույս ընծայված, այնպես էլ գոյություն ունեցող մաշկավեներաբանական դասագրքերի մասին: Հնարավորություն կլինի ձայնագրել որոշ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները:

 Կարեւոր տարեթվեր բաժնում կգտնեք արժանահիշատակ տարեթվեր կապված Հայաստանում մաշկավեներաբանական ծառայության հետ, հայտնի մաշկավեներաբանների ծննդյան տարեթվեր:

 Տվյալ ՎԵԲ-էջի ասպարեզ գալու առաջին իսկ օրից ցանկացած առաջարկություն եւ դիտողություն կընդունվի ակնածանքով: Խնդրում եմ չերկմտել եւ նամակագրել  հետեւյալ հասցեով armenic@gmail.com :