Լուսինե
Նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյան
Lousine
Painted by Roudolf Khachatrian |
Սիրելի հայրենակիցներ
Չկա հայ ժողովրդի համար ավելի մեծ ազգային հատկանիշ եւ
արժեք քան նրա Լեզուն եւ Գիրը։ Անկախ նրանից‚ թե եղել է պետականություն
կամ տարածքային միասնություն‚ հայ ժողովուրդը դարեդար պահպանել եւ պայմանավորել
է իր լեզվամշակութային զարգացումը սեպագրով‚ մագաղաթով‚ տպագրությամբ։ Այժմ
համակարգչային դար է եւ մեր խնդիրը Բիայնա արքայի‚ Մեսրոպ Մաշտոցի եւՀակոբ
Մեղապարտի ուղին շարունակելն է՝ ստեղծելով եւ զարգացնելով համակարգչային Հայկական
Համակարգերը։ Թող որ այս ասպարեզում ստեղծագործող հայ մասնագետներն իրենց
ձեռնարկումներում ամեն անգամ հազարամյակներ ետ նայելով արժեքավորեն իրենց
աշխատանքը‚ որպեսզի այն‚ ինչ ստեղծել են եւ պիտի ստեղծեն‚ հազարամյակներ հետո
նույն գնահատականին արժանանա։ Նշելով
Հայկական Համակարգերի
ստեղծման 10‐ամյակը‚ մենք ցանկանում ենք ոչ միայն տոնել
համակարգչային ասպարեզում մեր ունեցած հաջողությունները‚ այլեւ իմի բերել
այն առաջընթացը‚ որ կատարվել է այս տասը տարիների ընթացքում։ Մենք սպասում
ենք‚ որ Հայաստանի մասնագետների այս քայլը լավագույն օգնությունը կլինի Սփյուռքի
մեր հայրենակիցներին՝ յուրացնելու եւ լայնորեն կիրառելու հայկական համակարգերը։
Conference.ACC.Am
սրահն
այս անգամ Հայաստանից կվարենք մենք՝
Վահրամ Մխիթարյանը եւ Հովիկ
Մելիքյանը
ՀայՀամակարգիչ
կենտրոնից։ Ձեր հարցերին‚ առաջարկներին եւ քննարկումներին մասնակից կլինեն
Հայաստանի, Սփյուռքի եւ հայկական
համակարգերին առնչվող մասնագետներ։
Մենք հույս ունենք‚ որ այս հանդիպումը Միջազգային ցանցում
իսկապես կդառնա հայկական համակարգերին նվիրված համաժողով։
Թող որ այս տոնը ցանկալի լինի …
Վահրամ Մխիթարյան
եւ Հովիկ Մելիքյան
15‐ը հոկտեմբերի‚
1997 թիվ
|