Նոյյան Տապանի Գովազդային ծառայությունը գրում է․-
>Vahram khntrwum enq ekeq NT duq mez 101 tari petq eq.
ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ
Advertising Department of Noyan Tapan արտահայտության մեջ Noyan բառը
պետք է գրվի Noyian‚
ինչպես եւ գրվում է հայերեն՝ Նոյ-յան (ավանդականով՝ Նոյեան)։ Անգլերենում
Noy անունին
կցվում է ‐ian պատկանելիության իմաստ ունեցող մասնիկը։
ԵՒ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ
Ըստ ձեր նամակի‚ այն գրվել է <Date։ Wed, 31 Dec 1969 16։00։00 +0000>
ամսաթվով։ Չնայած ես գրում եմ հայկական համակարգերի ստեղծման պատմությունը‚
բայց չէի պատկերացնում‚ որ «Նոյյան տապան» գոյություն ուներ 1969 թ․։
Դա դեռ ոչինչ։ Բայց որ Միջազգային ցանց կար եւ Վահրամին Նոր տարվա օրով
նամակ են
գրում էլեկտրոնային փոստով՝ «նեվերայատնի պյան ա»։ Էդ բանն ինձ հետ չի՛
պատահել‚
իսկ եթե պատահել է‚ ուրեմն Նոյյան Տապանի Գովազդային ծառայությանն է պատահել։
Տարաբախտ նամակը 69 թվականից 8 տարի դեգերում էր Միջազգային ցանցի սարդոստյանում՝
մինչեւ Նոյյան Տապանի Գովազդային ծառայությունից հասավ Նոյյան Տապանի
փոստային
ծառայություն <Mon, 18 Aug 1997 11։24։22 +0100> ամսաթվով (ի՜նչ
մաշտաբներ են է՜ …)։
Եւ‚ վերջապես‚ այդ դեգերումներից հետո 3 օր հանգստանալով փոստատանը‚ վերջապես
ամսի <Thu, 21 Aug 1997 14։08։28 +0400> թռավ Լուսին՝ moon.yerphi.am‚
հաղորդելու
նամակի հեղինակների «խնդրվում ենք»‐ը եւ 100 ու մեկ տարվա կարոտախտը
լուսնաբնակ Վահրամին։
Ութամյա դեգերումներից թուլացած եւ ընդամենը մեկ տող պարունակող նամակը
մահացու
վիրավորեց Վահրամին անհայտ հեղինակի կողմից լատինատառ հայերենով գրած
լինելու
պատճառով։
Այժմ միակ բուժումն ու հնարավորությունը նրան 100 եւ մեկ տարի տեսնելու
Նոյյան Տապանի
Գովազդային ծառայությունում կլինի նույն անհայտ հեղինակից նույն նամակի
հայերեն տարբերակի ստացումը (թեկուզ եւ 8 տարի ուշացումով)։
Պահանջում եմ հանրությանը տեղեկացնել այս արտասովոր Նոյյանա‐Տապանա‐Գովազդա‐Վահրամա‐Նամակա‐պատումին՝ հրապարակելով այն «Կամպուտեռ Լընդեր» կեսամսվագրում՝ որպես պատմական իրողություն։
Կիսամեռ եւ կիսամահ
Վահրամ Մխիթարյան