ԻՓԿՀՀ
Ինֆորմացիայի Փոխանակման Կոդի Հայկական
Հիմնօրինակ
29 Նոյեմբերի‚ 1987
Նշանների դասակարգում‚ անվանում եւ
նշանակում
Characters
classification‚ naming and notation
Սույն ստանդարտը սահմանում է տեխնիկական եւ ծրագրային միջոցներով ինֆորմացիայի մշակման համար հայերեն ինֆորմացիան ներկայացնելու նշանների բազմությունը։ Ստանդարտը սահմանում է նշանների կազմը‚ դասակարգումը‚ անվանումը‚ նշանակումը‚ ինչպես նաեւ սահմանում է ղեկավարող նշանների գործնական բնութագրերը։
Ստանդարտը չի սահմանում գրաֆիկական նշանների տառատեսակը։
Սույն ստանդարտը համապատասխանում է Ստանդարտների Միջազգային Կազմակերպության [ISO] ստանդարտների պահանջներին։
1․ Նշանների դասակարգումը եւ գործառությունը
Սահմանվում են նշանների երկու դաս՝ ղեկավարող եւ գրաֆիկական։
Ղեկավարող նշանները սկսում են‚ փոփոխում կամ կասեցնում տվյալները գրելու‚ ձեւափոխելու‚ հաղորդելու եւ ներկայացնելու գործողությունները‚ եթե վերջիններս տվյալների օգնությամբ են կատարվում։
Գրաֆիկական նշանները ղեկավարող գործողություններ չեն կատարում եւ նախատեսված են ինֆորմացիայի տեսանելիացման համար՝ տպելու կամ տեսապաստառով ցուցադրելու միջոցով։
Ղեկավարող նշանների ենթադասերի անվանումները եւ նրանց նշանակումները
համապատասխանում են Ա Աղյուսակին։
Ա
ԱՂՅՈՒՍԱԿ
Ենթադասի նշանակում | Ենթադասի անվանում | ||
Հայերեն | Միջազգային | Հայերեն | Միջազգային |
ԻԶ | IS | ԻՆֆՈՐՄԱՑԻԱՅԻ ԶԱՏԻՉ | INFORMATION SEPARATOR |
ԸԿ | EC | ԿՈԴԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՂ | CODE EXTENTION CONTROL |
ՀԿ | TC | ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՂ | TRANSMISSION CONTROL |
ՁՎ | FE | ՁԵՒԱՎՈՐՈՂ | FORMAT EFFECTOR |
ՍՂ | DC | ՍԱՐՔԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ | DEVICE CONTROL |
ԱԳ | OC | ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ | OTHER CONTROL |
Կոդի ընդլայնումը կանոնավորող [ԸԿ] նշանները օգտագործվում են նշանների կազմը ընդլայնելու համար։ Նրանք կարող են փոփոխել իրենց հետեւից եկող բիտերի մի քանի համակցության նշանակությունը։
Հաղորդումը կանոնավորող [ՀԿ] նշանները օգտագործվում են ինֆորմացիայի հաղորդումը հեռուստահաղորդիչ ցանցերում կազմակերպելու համար։
Ձեւավորող [ՁՎ] նշանները նախատեսված են տպիչների եւ տեսապաստառների վրա ինֆորմացիայի տեղաբաշխման համար։
Սարքը ղեկավարող [ՍՂ] նշանները նախատեսված են կապի եւ տվյալների մշակման համակարգերում աշխատող հեռացված եւ մերձավոր սարքերի ղեկավարման համար։
Այլ գործողություններ [ԱԳ] ղեկավարող նշաններին են պատկանում այն ղեկավարող նշանները‚ որոնք ընդգրկված չեն վերոհիշյալ ենթադասերից ոչ մեկում։
Սահմանվում են գրաֆիկական նշանների հետեւյալ ենթադասերը՝ 1] Թվանշաններ 2] Լատինական այբուբենի տառեր [մեծատառ եւ փոքրատառ] 3] Հայկական այբուբենի տառեր [մեծատառ եւ փոքրատառ] 4] Միջազգային հատուկ նշաններ 5] Հայկական հատուկ նշաններ
2․ Նշանների անվանումը եւ նշանակումը
Ամեն մի նշան ունի իր ուրույն անվանումը։ Ամեն մի ղեկավարող նշան ունի առնվազն մի նշանակում եւ ամեն գրաֆիկական նշան ունի գրաֆիկական պատկեր։ Ղեկավարող նշանների նշանակման համար օգտագործում են մեծատառերը։ Նշանների անվանումը տրվում է մեծատառերով։
Ղեկավարող նշանների անվանումները եւ նշանակումները տրված են Բ աղյուսակում։
Բ ԱՂՅՈՒՍԱԿ
Նշանակում | Անվանում | ||
Հայերեն | Միջազգային | Հայերեն | Միջազգային |
ՎԵՐ | CAN | ՎԵՐԱՑՆԵԼ | CANCEL |
ԿՄՓ[ՀԿ] | DLE[TC] | ԿՈԴԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄ | DATA LINE ESCAPE |
ՓՓԽ[ԸԿ] | ESC[EC] | ՓՈՓՈԽՈՒՄ | ESCAPE |
ՍՎ[ՁՎ] | CR[FE] | ՍԱՅԼԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁ | CARRIAGE RETURN |
ՈՒՏ[ՁՎ] | VT[FE] | ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՏԵՂԱՇԱՐԺ | VERTICAL TABULATION |
ԴՐՁ[ԸԿ] | SI[EC] | ԴԱՐՁ | SHIFT-IN |
ՆՋ[ՁՎ] | BS[FE] | ՆԱՀԱՆՋ | BACKSPACE |
ԱՆՑ[ԸԿ] | SO[EC] | ԱՆՑ | SHIFT-OUT |
ՀՏ[ՁՎ] | HT[FE] | ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ | HORIZONTAL TABULATION |
ՍԿԱ[ՀԿ] | ACK[TC] | ՍՏԱՑԱԿԱՆ ԿԱ | ACKNOWLEDGE |
ՋՆՋ | DEL | ՋՆՋԵԼ | DELETE |
ԶՆԳ | BEL | ԶԱՆԳ | BELL |
ՏՂԴ | SUB | ՆՇԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ | SUBSTITUTE CHARACTER |
ՀԲՎ[ՀԿ] | ETB[TC] | ՀԱՂՈՐԴՎՈՂ ԲԼՈԿԻ ՎԵՐՋ | END OF TRANSMISSION BLOCK |
ԿՎ | EM | ԿՐԻՉԻ ՎԵՐՋ | END OF MEDIUM |
ՀՎ[ՀԿ] | EOT[TC] | ՀԱՂՈՐԴՄԱՆ ՎԵՐՋ | END OF TRANSMISSION |
ՏՎ[ՀԿ] | ETX[TC] | ՏԵՔՍՏԻ ՎԵՐՋ | END OF TEXT |
ՀՐՑ[ՀԿ] | ENQ[TC] | ՀԱՐՑՈՒՄ | ENQUIRY |
ՍՉԿ[ՀԿ] | NAK[TC] | ՍՏԱՑԱԿԱՆ ՉԿԱ | NEGATIVE ACKNOWLEDGE |
ՎՍ[ՀԿ] | SOH[TC] | ՎԵՐՆԱԳՐԻ ՍԿԻԶԲԸ | START OF HEADING |
ՏՍ[ԻՍ] | STX[IS] | ՏԵՔՍՏԻ ՍԿԻԶԲԸ | START OF TEXT |
ԱՀՏ[ՁՎ] | LF[FE] | ԱՆՑՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՏՈՂԻՆ | LINE FEED |
ԲՑՏ | SP | ԲԱՑԱՏ | SPACE |
ՆԶԲ | NUL | ԱՆԶԲԱՂ | NULL |
ԱՀՄ[ՁՎ] | FF[FE] | ԱՆՑՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՄԻԱՎՈՐԻՆ | FORM FEED |
ԻԶԱ[ՄԶ] | IS1[US] | ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԶԱՏԻՉ Ա [ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԶԱՏԻՉ] |
INFORMATION SEPARATOR ONE [UNIT SEPARATOR] |
ԻԶԲ[ԳԶ] | IS2[RS] | ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԶԱՏԻՉ Բ [ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԶԱՏԻՉ] |
INFORMATION SEPARATOR TWO [RECORD SEPARATOR] |
ԻԶԳ[ԽԶ] | IS3[GS] | ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԶԱՏԻՉ Գ [ԽՄԲԵՐԻ ԶԱՏԻՉ] |
INFORMATION SEPARATOR THREE [GROUP SEPARATOR] |
ԻԶԴ[ՖԶ] | IS4[FS] | ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԶԱՏԻՉ Դ [ՖԱՅԼԵՐԻ ԶԱՏԻՉ] |
INFORMATION SEPARATOR FOUR [FILE SEPARATOR] |
ՊՀԺ[ՀԿ] | SYN[TC] | ՊԱՐԱՊ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՄ | SYNCHRONOUS IDLE |
ՍՂԱ | DC1 | ՍԱՐՔԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ Ա | DEVICE CONTROL ONE |
ՍՂԲ | DC2 | ՍԱՐՔԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ Բ | DEVICE CONTROL TWO |
ՍՂԳ | DC3 | ՍԱՐՔԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ Գ | DEVICE CONTROL THREE |
ՍՂԴ | DC4 | ՍԱՐՔԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ Դ | DEVICE CONTROL FOUR |
Գ ԱՂՅՈՒՍԱԿ
Նշանակում | Անվանում | |
Հայերեն | Միջազգային | |
0 | ԹՎԱՆՇԱՆ ԶՐՈ | DIGIT ZERO |
1 | ԹՎԱՆՇԱՆ ՄԵԿ | DIGIT ONE |
2 | ԹՎԱՆՇԱՆ ԵՐԿՈՒ | DIGIT TWO |
3 | ԹՎԱՆՇԱՆ ԵՐԵՔ | DIGIT THREE |
4 | ԹՎԱՆՇԱՆ ՉՈՐՍ | DIGIT FOUR |
5 | ԹՎԱՆՇԱՆ ՀԻՆԳ | DIGIT FIVE |
6 | ԹՎԱՆՇԱՆ ՎԵՑ | DIGIT SIX |
7 | ԹՎԱՆՇԱՆ ՅՈԹ | DIGIT SEVEN |
8 | ԹՎԱՆՇԱՆ ՈՒԹ | DIGIT EIGHT |
9 | ԹՎԱՆՇԱՆ ԻՆԸ | DIGIT NINE |
A | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ A | CAPITAL LETTER A |
a | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ a | SMALL LETTER a |
B | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ B | CAPITAL LETTER B |
b | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ b | SMALL LETTER b |
C | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ C | CAPITAL LETTER C |
c | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ c | SMALL LETTER c |
D | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ D | CAPITAL LETTER D |
d | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ d | SMALL LETTER d |
E | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ E | CAPITAL LETTER E |
e | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ e | SMALL LETTER e |
F | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ F | CAPITAL LETTER F |
f | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ f | SMALL LETTER f |
G | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ G | CAPITAL LETTER G |
g | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ g | SMALL LETTER g |
H | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ H | CAPITAL LETTER H |
h | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ h | SMALL LETTER h |
I | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ I | CAPITAL LETTER I |
i | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ i | SMALL LETTER i |
J | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ J | CAPITAL LETTER J |
j | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ j | SMALL LETTER j |
K | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ K | CAPITAL LETTER K |
k | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ k | SMALL LETTER k |
L | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ L | CAPITAL LETTER L |
l | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ l | SMALL LETTER l |
M | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ M | CAPITAL LETTER M |
m | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ m | SMALL LETTER m |
N | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ N | CAPITAL LETTER N |
n | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ n | SMALL LETTER n |
O | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ O | CAPITAL LETTER O |
o | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ o | SMALL LETTER o |
P | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ P | CAPITAL LETTER P |
p | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ p | SMALL LETTER p |
Q | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Q | CAPITAL LETTER Q |
q | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ q | SMALL LETTER q |
R | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ R | CAPITAL LETTER R |
r | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ r | SMALL LETTER r |
S | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ S | CAPITAL LETTER S |
s | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ s | SMALL LETTER s |
T | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ T | CAPITAL LETTER T |
t | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ t | SMALL LETTER t |
U | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ U | CAPITAL LETTER U |
u | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ u | SMALL LETTER u |
V | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ V | CAPITAL LETTER V |
v | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ v | SMALL LETTER v |
W | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ W | CAPITAL LETTER W |
w | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ w | SMALL LETTER w |
X | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ X | CAPITAL LETTER X |
x | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ x | SMALL LETTER x |
Y | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Y | CAPITAL LETTER Y |
y | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ y | SMALL LETTER y |
Z | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Z | CAPITAL LETTER Z |
z | ԼԱՏԻՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ z | SMALL LETTER z |
Ա | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ա [այբ] | CAPITAL ARMENIAN LETTER Ա [ayb] |
ա | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ա [այբ] | SMALL ARMENIAN LETTER ա [ayb] |
Բ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Բ [բեն] | CAPITAL ARMENIAN LETTER Բ [ben] |
բ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ բ [բեն] | SMALL ARMENIAN LETTER բ [ben] |
Գ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Գ [գիմ] | CAPITAL ARMENIAN LETTER Գ [gim] |
գ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ գ [գիմ] | SMALL ARMENIAN LETTER գ [gim] |
Դ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Դ [դա] | CAPITAL ARMENIAN LETTER Դ [da] |
դ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ դ [դա] | SMALL ARMENIAN LETTER դ [da] |
Ե | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ե [եչ] | CAPITAL ARMENIAN LETTER Ե [yech] |
ե | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ե [եչ] | SMALL ARMENIAN LETTER ե [yech] |
Զ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Զ [զա] | CAPITAL ARMENIAN LETTER Զ [za] |
զ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ զ [զա] | SMALL ARMENIAN LETTER զ [za] |
Է | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Է [է] | CAPITAL ARMENIAN LETTER Է [e] |
է | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ է [է] | SMALL ARMENIAN LETTER է [e] |
Ը | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ը [ըթ] | CAPITAL ARMENIAN LETTER Ը [at] |
ը | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ը [ըթ] | SMALL ARMENIAN LETTER ը [at] |
Թ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Թ [թո] | CAPITAL ARMENIAN LETTER Թ [to] |
թ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ թ [թո] | SMALL ARMENIAN LETTER թ [to] |
Ժ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ժ [ժե] | CAPITAL ARMENIAN LETTER Ժ [zhe] |
ժ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ժ [ժե] | SMALL ARMENIAN LETTER ժ [zhe] |
Ի | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ի [ինի] | CAPITAL ARMENIAN LETTER Ի [ini] |
ի | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ի [ինի] | SMALL ARMENIAN LETTER ի [ini] |
Լ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Լ [լյուն] | CAPITAL ARMENIAN LETTER Լ [lyun] |
լ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ լ [լյուն] | SMALL ARMENIAN LETTER լ [lyun] |
Խ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Խ [խե] | CAPITAL ARMENIAN LETTER Խ [khe] |
խ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ խ [խե] | SMALL ARMENIAN LETTER խ [khe] |
Ծ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ծ [ծա] | CAPITAL ARMENIAN LETTER Ծ [ca] |
ծ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ծ [ծա] | SMALL ARMENIAN LETTER ծ [ca] |
Կ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Կ [կեն] | CAPITAL ARMENIAN LETTER Կ [ken] |
կ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ կ [կեն] | SMALL ARMENIAN LETTER կ [ken] |
Հ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Հ [հո] | CAPITAL ARMENIAN LETTER Հ [ho] |
հ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ հ [հո] | SMALL ARMENIAN LETTER հ [ho] |
Ձ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ձ [ձա] | CAPITAL ARMENIAN LETTER Ձ [dza] |
ձ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ձ [ձա] | SMALL ARMENIAN LETTER ձ [dza] |
Ղ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ղ [ղատ] | CAPITAL ARMENIAN LETTER Ղ [ghat] |
ղ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ղ [ղատ] | SMALL ARMENIAN LETTER ղ [ghat] |
Ճ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ճ [ճե] | CAPITAL ARMENIAN LETTER Ճ [che] |
ճ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ճ [ճե] | SMALL ARMENIAN LETTER ճ [che] |
Մ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Մ [մեն] | CAPITAL ARMENIAN LETTER Մ [men] |
մ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ մ [մեն] | SMALL ARMENIAN LETTER մ [men] |
Յ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Յ [հի] | CAPITAL ARMENIAN LETTER Յ [hi] |
յ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ յ [հի] | SMALL ARMENIAN LETTER յ [hi] |
Ն | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ն [նու] | CAPITAL ARMENIAN LETTER Ն [nu] |
ն | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ն [նու] | SMALL ARMENIAN LETTER ն [nu] |
Շ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Շ [շա] | CAPITAL ARMENIAN LETTER Շ [sha] |
շ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ շ [շա] | SMALL ARMENIAN LETTER շ [sha] |
Ո | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ո [վո] | CAPITAL ARMENIAN LETTER Ո [vo] |
ո | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ո [վո] | SMALL ARMENIAN LETTER ո [vo] |
Չ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Չ [չա] | CAPITAL ARMENIAN LETTER Չ [cha] |
չ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ չ [չա] | SMALL ARMENIAN LETTER չ [cha] |
Պ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Պ [պե] | CAPITAL ARMENIAN LETTER Պ [pe] |
պ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ պ [պե] | SMALL ARMENIAN LETTER պ [pe] |
Ջ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ջ [ջե] | CAPITAL ARMENIAN LETTER Ջ [je] |
ջ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ջ [ջե] | SMALL ARMENIAN LETTER ջ [je] |
Ռ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ռ [ռա] | CAPITAL ARMENIAN LETTER Ռ [ra] |
ռ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ռ [ռա] | SMALL ARMENIAN LETTER ռ [ra] |
Ս | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ս [սե] | CAPITAL ARMENIAN LETTER Ս [se] |
ս | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ս [սե] | SMALL ARMENIAN LETTER ս [se] |
Վ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Վ [վեվ] | CAPITAL ARMENIAN LETTER Վ [vev] |
վ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ վ [վեվ] | SMALL ARMENIAN LETTER վ [vev] |
Տ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Տ [տյուն] | CAPITAL ARMENIAN LETTER Տ [tyun] |
տ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ տ [տյուն] | SMALL ARMENIAN LETTER տ [tyun] |
Ր | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ր [րե] | CAPITAL ARMENIAN LETTER Ր [re] |
ր | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ր [րե] | SMALL ARMENIAN LETTER ր [re] |
Ց | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ց [ցո] | CAPITAL ARMENIAN LETTER Ց [co] |
ց | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ց [ցո] | SMALL ARMENIAN LETTER ց [co] |
Ւ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ [վյուն] | CAPITAL ARMENIAN Ւ LETTER Ւ [vyun] |
ւ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ւ [վյուն] | SMALL ARMENIAN LETTER ւ [vyun] |
Փ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Փ [փյուր] | CAPITAL ARMENIAN LETTER Փ [pyur] |
փ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ փ [փյուր] | SMALL ARMENIAN LETTER փ [pyur] |
Ք | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ք [քե] | CAPITAL ARMENIAN LETTER Ք [ke] |
ք | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ք [քե] | SMALL ARMENIAN LETTER ք [ke] |
Օ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Օ [Օ] | CAPITAL ARMENIAN LETTER Օ [o] |
օ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ օ [Օ] | SMALL ARMENIAN LETTER օ [o] |
Ֆ | ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾԱՏԱՌ Ֆ [ֆե] | CAPITAL ARMENIAN LETTER Ֆ [fe] |
ֆ | ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՔՐԱՏԱՌ ֆ [ֆե] | SMALL ARMENIAN LETTER ֆ [fe] |
Միջազգային հատուկ գրաֆիկական նշանները ներկայացված են Դ աղյուսակում։
Դ ԱՂՅՈՒՍԱԿ
Նշանակում | Անվանում | |
Հայերեն | Միջազգային | |
ԲԱՑԱՏ | SPACE | |
ԱՆԲԱԺԱՆ ԲԱՑԱՏ | NON-BREAKING SPACE | |
! | ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆ | EXCLAMATION SIGN |
" | ՉԱԿԵՐՏ | QUOTATION MARK |
# | ՀԱՄԱՐ | NUMBER SIGN |
% | ՏՈԿՈՍ | PERCENT SIGN |
& | ԵՒ‐ի ՆՇԱՆ | AMPERSAND |
' | ԱՊԱԹԱՐՑ | APOSTROPHE |
( | ՁԱԽ ՓՈՔՐ ՓԱԿԱԳԻԾ | LEFT PARENTHESIS |
) | ԱՋ ՓՈՔՐ ՓԱԿԱԳԻԾ | RIGHT PARENTHESIS |
* | ԱՍՏՂԱՆԻՇ | ASTERISK |
+ | ԳՈՒՄԱՐՄԱՆ ՆՇԱՆ | PLUS SIGN |
, | ՍՏՈՐԱԿԵՏ | COMMA |
- | ՀԱՆՄԱՆ ՆՇԱՆ [ԳԻԾ] | HYPHEN‚ MINUS SIGN |
. | ՎԵՐՋԱԿԵՏ | FULL STOP |
/ | ԲԱԺԱՆԻՉ | SOLIDUS |
։ | ԵՐԿՈՒ ԿԵՏ | COLON |
; | ԿԵՏ ՍՏՈՐԱԿԵՏ | SEMICOLON |
< | ՓՈՔՐ | LESS THAN SIGN |
= | ՀԱՎԱՍԱՐ | EQUAL SIGN |
> | ՄԵԾ | GREATER THAN SIGN |
? | ՀԱՐՑԱԿԱՆ ՆՇԱՆ | QUESTION MARK |
@ | ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԸԹ | COMMERCIAL AT |
[ | ՄԻՋԱԿ ՓԱԿԱԳԻԾ | LEFT SQUARE BRACKET |
\ | ԱՋ ՇԵՂԱԳԻԾ | REVERSE SOLIDUS |
] | ԱՋ ՄԻՋԱԿ ՓԱԿԱԳԻԾ | RIGHT SQUARE BRACKET |
^ | ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ՆՇԱՆ | CIRCUMFLEX ACCENT |
_ | ԸՆԴԳԾԵԼ | UNDERLINE‚ LOW LINE |
` | ՇԵՇՏ | GRAVE ACCENT |
{ | ՁԱԽ ՄԵԾ ՓԱԿԱԳԻԾ | LEFT CURLY BRACKET |
| | ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ԳԻԾ | VERTICAL LINE |
} | ԱՋ ՄԵԾ ՓԱԿԱԳԻԾ | RIGHT CURLY BRACKET |
~ | ՎԵՐԻՆ ԳԻԾ‚ ՏԻԼԴԱ [ՀԱՊԱՎԻՉ] | VERLINE TILDE |
$ | ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՐԺՈՒՅԹ | US CURRENCY SIGN |
Հայկական հատուկ գրաֆիկական նշանները ներկայացված են Ե աղյուսակում։
Ե ԱՂՅՈՒՍԱԿ
Նշանակում | Անվանում | |
Հայերեն | Միջազգային | |
֍ | ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ | ETERNITY SIGN |
§ | ՊԱՐԱԳՐԱՖ | PARAGRAPH |
։ | ՎԵՐՋԱԿԵՏ | ARMENIAN FULL STOP |
] | ՏԵՔՍՏԻ ԱՋ ՓԱԿԱԳԻԾ | RIGHT PARENTHESIS |
[ | ՏԵՔՍՏԻ ՁԱԽ ՓԱԿԱԳԻԾ | LEFT PARENTHESIS |
« | ԱՋ ՉԱԿԵՐՏ | ARMENIAN RIGHT QUOTATION MARK |
« | ՁՍԽ ՉԱԿԵՐՏ | ARMENIAN LEFT QUOTATION MARK |
— | ՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՔԻ ՆՇԱՆ | DASH |
․ | ՄԻՋԱԿԵՏ | ARMENIAN MIDDLE DOT |
՝ | ԲՈՒԹ | SEPARATION SIGN |
‚ | ՍՏՈՐԱԿԵՏ | COMMA |
‐ | ՄԻԱՑՄԱՆ ԳԾԻԿ | JOINED LINE |
| ԵՆԹԱՄՆԱ՝ ՏՈՂԱԴԱՐՁԻ‚ ՎԱՆԿԱՐԿՄԱՆ ՆՇԱՆ |
ARMENIAN HYPHEN |
… | ԲԱԶՄԱԿԵՏ | ELLIPSIS POINTS |
՜ | ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ | ARMENIAN EXCLAMATION SIGN |
՛ | ՇԵՇՏ | ACCENT |
՞ | ՀԱՐՑԱԿԱՆ [ՊԱՐՈՒՅԿ] | ARMENIAN QUESTION MARK |
՚ | ԱՊԱԹԱՐՑ | ARMENIAN APOSTROPHE |
3․ Ղեկավարող նշանների բնութագիրը
3․1 Հաղորդումը կանոնավորող նշաններ
3․1․1 ԿՈԴԻ ՄԵԿՆԱԲՍՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄ ԿՄՓ
Նշան‚ որը փոփոխում է իրեն հետեւող որոշակի քանակի բիթային համակցությունների նշանակությունը։ Օգտագործվում է բացառապես հաղորդումը կանոնավորող նոր գործողություններ սահմանելու համար։ ԿՄՓ հաջորդականություններում կարելի է օգտագործել միայն հաղորդումը կանոնավորող եւ գրաֆիկական նշաններ։
3․1․2 ՀԱՂՈՐԴՄԱՆ ՎԵՐՋԸ ՀՎ
Հաղորդվող տեքստի կամ տեքստերի վերջը արձանագրող նշան։
3․1․3 ՀԱՂՈՐԴՎՈՂ ԲԼՈԿԻ ՎԵՐՋԸ ՀԲՎ
Հաղորդվող տվյալները բլոկների [մասերի] բաժանվելու դեպքում հաղորդվող բլոկի վերջը արձանագրող նշան։
3․1․4 ՀԱՐՑՈՒՄ ՀՐՑ
Հարցում կատարելու նշան։ Ի պատասխան այս նշանի հայտնվում է կայանի անվանումը [նույնացուցիչը] կամ/եւ ինֆորմացիա տրվում նրա վիճակի մասին։ Կոմուտացվող ցանցում կապը հաստատելուց հետո ՀՐՑ նշանի առաջին կիրառումը պետք է դիտարկվի կայանի անվանումը [նույնացուցիչը] ստանալու հայց։ Այս նշանի հետագա կիրառումը բնորոշվում է կողմերի պայմանավորվածությամբ։
3․1․5 ՊԱՐԱՊ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՄ ՊՀԺ
Համաժամանակացված համակարգում հաղորդման բացակայության դեպքում օգտագործվող նշան‚ որի հաղորդումով համաժամանակացվում է եզրասարքերի աշխատանք։
3․1․6 ՍՏԱՑԱԿԱՆ ԿԱ ՍԿ
Նշան‚ որը ընդունող կայանը հղում է հաղորդող կայանին‚ երբ հավաստում է ինֆորմացիայի հաջող ընդունումը։
3․1․7 ՍՏԱՑԱԿԱՆ ՉԿԱ ՍՉԿ
Նշան‚ որը ընդունող կայանը հղում է հաղորդող կայանին‚ երբ չի հավաստում ինֆորմացիայի հաջող ընդունումը։
3․1․8 ՏԵՔՍՏԻ ՍԿԻԶԲԸ ՏՔՍ
Նշան‚ որը ավարտում է վերնագիրը [եթե այն կա] եւ նախորդում է տեքստին։
3․1․9 ՏԵՔՍՏԻ ՎԵՐՋԸ ՏՎ
Տեքստի վերջը արձանագրող նշան։
3․1․10 ՎԵՐՆԱԳՐԻ ՍԿԻԶԲԸ ՎՍ
Ինֆորմացիոն հաղորդման վերնագրի սկիզբը հանդիսացող նշան։
3․2 Ձեւավորող նշաններ
3․2․1 ԱՆՑՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՄԻԱՎՈՐԻՆ ԱՀՄ
Նշան‚ որը տեղափոխում է ակտիվ դիրքը հաջորդ միավորի [էջի‚ բլանկի] նախօրոք որոշված տողի նույն դիրքը։
3․2․2 ԱՆՑՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՏՈՂԻՆ ԱՀՏ
Նշան‚ որը տեղափոխում է ակտիվ դիրքը հաջորդ տողի նույն դիրքը։
3․2․3 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ ՀՏ
Նշան‚ որը տեղափոխում է ակտիվ դիրքը նույն տողի հաջորդ‚ նախօրոք որոշված դիրքը։
3․2․4 ՆԱՀԱՆՋ ՆՋ
Նշան‚ որը տեղափոխում է ակտիվ դիրքը մի նշան հետ [աջից ձախ]։
3․2․5 ՍԱՅԼԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՍՎ
Նշան‚ որը ակտիվ դիրքը վերադարձնում է նույն տողի սկզբին։
3․2․6 ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՏԵՂԱՇԱՐԺ ՈՒՏ
Նշան‚ որը ակտիվ դիրքը տեղափոխում է նախօրոք որոշված տողի նույն դիրքը։
3․3 Սարքը ղեկավարող նշաններ
3․3․1 ՍԱՐՔԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ Ա ՆՇԱՆ ՍՂԱ
Նշանը նախատեսվում է‚ հիմնականում‚ ստորադաս սարքը միացնելու կամ մեկնարկելու համար։ Այն կարելի է օգտագործել սարքը հիմնական ռեժիմ [տես՝ ՍՂԲ եւ ՍՂԳ նշանները] փոխադրելու կամ ցանկացած այլ‚ ուրիշ նշաններով չապահովվող‚ ղեկավարող գործողություն կատարելու համար։
3․3․2 ՍԱՐՔԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ Բ ՆՇԱՆ ՍՂԲ
Նշանը նախատեսվում է‚ հիմնականում‚ ստորադաս սարքը միացնելու կամ մեկնարկելու համար։ Այն կարելի է օգտագործել սարքը մի որեւէ հատուկ ռեժիմ փոխադրելու [այդ դեպքում ՍՂԱ նշանը օգտագործվում է սարքը հիմնական ռեժիմ փոխադրելու] կամ ցանկացած այլ‚ ուրիշ նշաններով չապահովվող‚ ղեկավարող գործողություն կատարելու համար։
3․3․3 ՍԱՐՔԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ Գ ՆՇԱՆ ՍՂԳ
Նշան‚ որը նախատեսվում է ստորադաս սարքը անջատելու կամ կանգնեցնելու‚ օրինակ՝ սպասման‚ դադարի‚ պահեստային կամ կանգ վիճակ անցկացնելու համար [այդ դեպքում ՍՂԱ նշանը օգտագործվում է հիմնական ռեժիմը վերականգնելու համար]։ Այս նշանը կարելի է օգտագործել սարքի ցանկացած այլ‚ ուրիշ նշաններով չապահովվող‚ ղեկավարող գործողություն կատարելու համար։
3․3․4 ՍԱՐՔԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ Դ ՆՇԱՆ ՍՂԴ
Նշան‚ որը հիմնականում օգտագործվում է ստորադաս սարքի անջատման‚ կանգնեցման կամ ընդհատման համար։ Այն կարելի է օգտագործել սարքը հիմնական ռեժիմ փոխադրելու [այդ դեպքում ՍՂԱ նշանը օգտագործվում է սարքը հիմնական ռեժիմ փոխադրելու] կամ ցանկացած այլ‚ ուրիշ նշաններով չապահովվող‚ ղեկավարող գործողություն կատարելու համար։
3․4 Ինֆորմացիայի զատիչներ
3․4․1 ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ Ա ԶԱՏԻՉ [ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԶԱՏԻՉ] ԻԱԶ [ՄԶ]
Նշան‚ որը նախատեսվում է տվյալների սահմանման եւ զատման համար‚ որի նշանակությունը սահմանվում է ամեն կիրառման դեպքում։ Տվյալների ստորակարգային կառույցներում օգտագործվում է միավորները զատելու համար։
3․4․2 ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ Բ ԶԱՏԻՉ [ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԶԱՏԻՉ] ԻԲԶ [ԳԶ]
Նշան‚ որը նախատեսվում է տվյալների սահմանման եւ զատման համար‚ որի նշանակությունը սահմանվում է ամեն կիրառման դեպքում։ Տվյալների ստորակարգային կառույցներում օգտագործվում է գրառումները զատելու համար։
3․4․3 ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ Գ ԶԱՏԻՉ [ԽՄԲԵՐԻ ԶԱՏԻՉ] ԻԳԶ [ԽԶ]
Նշան‚ որը նախատեսվում է տվյալների սահմանման եւ զատման համար‚ որի նշանակությունը սահմանվում է ամեն կիրառման դեպքում։ Տվյալների ստորակարգային կառույցներում օգտագործվում է խմբերը զատելու համար։
3․4․4 ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ Դ ԶԱՏԻՉ [ՖԱՅԼԵՐԻ ԶԱՏԻՉ] ԻԴԶ [ՖԶ]
Նշան‚ որը նախատեսվում է տվյալների սահմանման եւ զատման համար‚ որի նշանակությունը սահմանվում է ամեն կիրառման դեպքում։ Տվյալների ստորակարգային կառույցներում օգտագործվում է ֆայլերը զատելու համար։
3․5 Ընդլայնման նշաններ
3․5․1 ԱՆՑ ԱՆՑ
Օգտագործվում է ԴՐՁ եւ ՓՓԽ նշանների հետ գրաֆիկական նշանների բազմությունը ընդլայնելու համար։ Փոխում է գրաֆիկական նշաններին համապատասխանող բիթերի համակցությունների նշանակությունը մինչեւ տվյալների հոսքում ԴՐՁ նշանի երեւան գալը։ Կիրառվում է 7—բիթանոց միջավայրում։
3․5․2 ԴԱՐՁ ԴՐՁ
Նշան‚ որը օգտագործվում է ԱՆՑ եւ ՓՓԽ նշանների հետ գրաֆիկական նշանների բազմությունը ընդլայնելու համար։ Այն վերադարձնում է բիթերի համակցությունների նախնական նշանակությունները‚ կասեցնելով ԱՆՑ նշանի ազդեցությունը։ Կիրառվում է 7—բիթանոց միջավայրում։
3․5․3 ՓՈՓՈԽՈՒՄ ՓՓԽ
Նշան‚ որը օգտագործվում է լրացուցիչ նշաններ ստեղծելու համար։ Այն փոփոխում է իրեն հետեւող որոշակի քանակի բիթային համակցության նշանակությունը։
3․6 Այլ գործողությունների նշաններ
3․6․1 ԱՆԶԲԱՂ ՆԶԲ
Նշան‚ որը կոչված է կրիչի կամ ժամանակի հատվածը լրացնելու համար։ ՆԶԲ նշանը կարող է ներմուծվել տվյալների հոսքը եւ հեռացվել այնտեղից առանց ազդելու ինֆորմացիայի բովանդակության վրա։ Նրա ներմուծումը կամ հեռացումը կարող է ազդել ինֆորմացիայի տեղաբաշխման կամ/եւ սարքերի ղեկավարման վրա։
3․6․2 ԶԱՆԳ ԶՆԳ
Նշան‚ որը օգտագործվում է սպասարկող անձնակազմի ուշադրությունը գրավելու համար։ Այն ղեկավարում է սարքի տագնապի կամ ուշադրության ազդանշանների տալը։
3․6․3 ՆՇԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՏՂԴ
Նշան‚ որը կիրառվում է սխալ նշանի փոխարեն մի այլ նշան տեղադրելու համար։ Ենթադրվում է‚ որ այդ նշանը ներմուծվում է ավտոմատ կերպով։
3․6․4 ԿՐԻՉԻ ՎԵՐՋ ԿՎ
Նշան‚ որը կիրառվում է կրիչի նյութի կամ օգտագործվող նյութի ավարտը ազդարարելու համար։ Նշանի դիրքը կարող է չհամընկնել կրիչի նյութի իրական վերջի հետ։
3․6․5 ՋՆՋԵԼ ՋՆՋ
Նշան‚ որը օգտագործվում է ինֆորմացիայի կրիչից ոչ պիտանի նշանների ջնջման համար։
3․6․6 ՎԵՐԱՑՆԵԼ ՎՐՑ
Նշան‚ որն ազդարարում է նախորդող տվյալների անճշտությունը եւ պահանջում է‚ որ նրանք անտեսվեն։ Այն կարող է օգտագործվել ինչպես առանձին‚ այնպես էլ որպես նշանների հաջորդականության առաջին նշան։ Նշանի եւ հաջորդականության նշանակությունը ամեն մասնավոր դեպքում ինֆորմացիա փոխանակող կողմերի պայմանավորվածության արդյունք է ներկայանում։
Հաջորդը` Armenian Characters Encoding Tables (6, 7, 8 and 16 bit)