ԻՓԿՀՀ
Ինֆորմացիայի Փոխանակման Կոդի Հայկական
Հիմնօրինակ
29 Նոյեմբերի‚ 1987
Հիմնական դրույթներ
Basic
principles
Սույն ստանդարտով սահմանվում են ինֆորմացիայի փոխանակման եւ մշակման հայկական ստանդարտի «ԻՓՄՀՍ» կառուցման հիմնական սկզբունքները նշանների կազմի ընտրության‚ նշանների դիրքերը կոդային աղյուսակում որոշման եւ ստեղնաշարի վրա դասավորման համար։
Սույն ստանդարտի պահանջները պարտադիր են։
1․ Ինֆորմացիայի Փոխանակման Կոդի Հայկական Ստանդարտի «ԻՓՄՀՍ» կառուցման հիմնական սկզբունքները
Ստանդարտում հաշվի են առնվել եղած կոդավորման աղյուսակների թերությունները։ Ստանդարտի կառուցման հիմնական սկզբունքները հետեւյալն են։
Ստանդարտը պետք է․
Առաջինը‚ որը կոչվում է «Հիմնական դրույթներ»‚ սահմանում է ԻՓԿՀՀ‐ի կառուցման հիմնական սկզբունքները։
Երկրորդը‚ որը կոչվում է «Նշանների դասակարգում‚ անվանում եւ նշանակում»‚ սահմանում է նշանների բազմությունը‚ տալիս է նրանց բնութագրերը‚ ներկայացնում է գործառության ոլորտները։
Երրորդը‚ որը կոչվում է «7 բիթով կոդավորված նշանների հավաքածուներ»‚ սահմանում է 7 բիթով կոդավորված նշանների աղյուսակները եւ նրանց գործածման հիմնական կանոնները։
Չորրորդը‚ որը կոչվում է «8 բիթով կոդավորված նշանների հավաքածուներ» սահմանում է 8 բիթով կոդավորված նշանների աղյուսակները։ Սահմանվում է հիմնական կոդավորման աղյուսակը եւ ներկայացվում կոդավորման լրացուցիչ աղյուսակներ։
Հինգերորդը‚ որը կոչվում է «Հայկական եւ լատինական տառերի‚ թվանշանների եւ հատուկ նշանների դասավորվածությունը ստեղնաշարի վրա» սահմանում ԻՓՄՀՍ‐ին համապատասխանող համակարգիչների եւ ինֆորմացիայի մշակման այլ սարքերի ստեղնաշարը։
2․ Նշանների կազմի ընտրությունը
2․1 Նշանների կազմի ընտրությունը պայմանավորված է ԻՓՄՀՍ‐ի
կառուցման հիմնական սկզբունքներով։ Բացի դրանից ինֆորմացիայի ներկայացման
միարժեքությունը ապահովելու համար ընդունվել է «մեկ նշան — մեկ գործառություն»
սկզբունքը։ Օրինակ՝ երկու կետ նշանը «։» եւ հայկական վերջակետը «։» ունեն տարբեր
իմաստներ եւ‚ հետեւաբար‚ դրանք տարբեր նշաններ են։ Այդ սկզբունքը հնարավոր է
դարձնում նշանների ստորակարգային կոդավորումը‚ որը պարզեցնում է տեքստերի
վերլուծման գործողությունները։ Նույն արտաքին տեսքը ունեցող նշանների գործառական
տարբերությունները հիմնականում պարզ են դառնում «Նշանների դասակարգումը‚ անվանումը
եւ նշանակումը» ստանդարտի Դ եւ Ե աղյուսակներում բերված անվանումներից։
Հավելյալ բացատրություն են պահանջում փակագծերը եւ ստորակետը։ Դ աղյուսակում
բերված ձախ եւ աջ փոքր փակագծերը օգտագործվում են մաթեմատիկական
արտահայտություններում‚ իսկ Ե աղյուսակի փակագծերը՝ տեքստերում։
Դ
աղյուսակում ներկայացված ստորակետը օգտագործվում է տասնորդական կոտորակներում‚ իսկ
Ե աղյուսակի ստորակետը բացառապես տեքստերում։
Ապաթարցի մեծ եւ փոքր տարբերակների առկայությունը պայմանավորված է այդ նշանի «ը» ձայնավորի փոխարեն օգտագործմամբ։ Այսինքն ապաթարցը տառի դեր է կատարում։ Այդ պատճառով նա պետք է ունենա տառի բոլոր հատկությունները եւ ձեւական մշակման դեպքում պետք է ապահովի մեծատառ‐փոքրատառ ձեւավոխությունները։
Հայերեն տեքստի մշակման դեպքում ապաթարցի նշանները սղվում են‚ քանզի չեն դասակարգվում եւ չունեն բառարանային արժեք։
Ստեղնաշարից մուտքագրման համար տրամադրվում է միայն մեծ ապաթարցը։
2․2 Հայերեն բնագրերում թվերը ներկայացվում են տառերով։ Արաբական եւ հռոմեական թվանշանները ներկայացված են միջազգային գրանշանների կազմում։
2․3 Հայերեն բնագրերի միարժեք ներկայացման եւ վերլուծման համար կարեւոր նշանակություն ունի կցագիր «եւ»‐ի հարցը։ Նշանների ներկայացվող կազմը ենթադրում է այդ կցագրի երկու նշանով՝ «ե» + «ւ»‚ ներկայացումը։ «եւ» կցագրի նման ներկայացումը պայմանավորված է հետեւյալով՝
Ընդգծենք‚ որ կցագիր «եւ»‐ի առկայությունը հատուկ նշանների կազմում հնարավոր է դարձնում հարկ եղած դեպքում տեքստը տեսանելիացնել (տեսապաստառի կամ տպիչի վրա արտահանել) կցագիր «եւ»‐ով։
3․ Նշանների դիրքերը կոդային աղյուսակում
Նշանի այս կամ այն դիրքը աղյուսակում կամ‚ այլ կերպ ասած‚ նրան համապատասխանող կոդը պայմանավորված է տեքստերի մշակման ինքնաշխատ համակարգերի հիմնական խնդիրների «տառի‚ մեծատառ/փոքրատառի‚ հատուկ նշանի ճանաչում‚ այբբենական կարգավորում եւ այլն» լուծման պարզեցմամբ։
Աղյուսակում տառերը դասավորված են այնպես‚ որ կոդերի պարզագույն դասակարգումը համընկնում է այբբենականին։ Մեծատառերի կոդի արժեքը զույգ է‚ իսկ փոքրատառերինը՝ կենտ։ Բացի դրանից հատուկ նշանները եւ տառերը կազմում են ստորակարգային անընդհատ հատվածներ։ Տեքստի վերլուծման համար ճիշտ են հետեւյալ համեմատությունների արդյունքները՝
Ստանդարտում բերված են նաեւ լրացուցիչ աղյուսակներ‚ որոնցում պահպանված չեն ՀՄԿ պահանջները եւ վերը բերված բնութագրերի հիմնական մասը։ Դա պայմանավորված է Apple ընկերության MacOS եւ IBM ընկերության համակարգիչների DOS (MS-DOS) համակարգերի առանձնահատկություններով (տե՛ս «8 բիթով կոդավարված նշանների հավաքածուներ»‚ Գ աղյուսակ)։ Նման աղյուսակի կիրառումը հնարավոր է դարձնում այդ համակարգերում մեծ քանակով ծրագրերի օգտագործումը։
4․ Տառերի դասավորությունը ստեղնաշարին
Տառերի ներկայացված դասավորությունը հիմնականում (բացի օ եւ ֆ տառերից) համընկնում է հայկական գրամեքենաների ստեղնաշարի հետ‚ որտեղ իրար հաջորդող տառերի հաճախ հանդիպող համակցությունները տեղաբաշխված են կենտրոնական մասում։ Կետադրական նշանների բաշխումն ըստ վերին/ներքին դիրքերի պայմանավորված է նույն տեսքով լատինական նշանների դիրքերով։
Հաջորդը` Characters classification naming and notation (Part 2)