Armenian Internet Briefing Room
Լուսինե - Lousine
AIBR Logo

Տաղանդաշատ նկարիչ
Ռուդոլֆ Խաչատրյանի դստեր
Լուսինեի դիմանկարը
Հայաստանում դարձել է
համակարգչային աշխարհի
խորհրդանիշ։
Ինչպես Ալիսն է ուղեկցում
ընթերցողին Լուիս Քերոլի
երեւակայության հրաշքների
աշխարհը‚ այնպես էլ Լուսինեն
հրավիրում եւ ուղեկցում է
համակարգչային
հրաշքների աշխարհում
այն մարդկանց‚ ովքեր դեռ
պիտի համտեսեն այդ աշխարհի
հաճույքը (դեռ չկծած խնձորը)։
Հայաստանի համակարգչային
ասպարեզի մասնագետները
իրապես սիրեցին Լուսինեին՝
նրա պատվին եւ անունով
Միջազգային ցանցում ստեղծվեց
Համաշխարհային Համակարգչային
Հանգույց (Moon — անգլերեն
լուսին‚ Լուսինե)‚ նրա նկարը
(Lusine․tif) համակարգչային մշակման
լավագույն օրինակ եւ ցուցադրանք‚
նրա տարբեր չափերի
իրականացումները զարդարում են
Հայաստանի գրեթե բոլոր
համակարգչային կենտրոնները։
Իրականացված են Լուսինեի
եռաչափ մոդելները։


Վերադարձ