Ապարանցին շորով մտնմումա ջուրը. Մի մարդ հարցնումա թե ինչի ա շորով մտնում ջուրը. Ապարանցին պատասխանումա.
- շորս եմ լվում. Մարդը ասումա.
- չես կարող լվացքի մեքենայի մեջ լվաս. Ապարանցին ասումա
- լվածքի մեքենայի մեջ գլուխս պտտվումա.
Ապարանցուն ինքնաթիռում հարցնում են,
- Նասկիներդ փոխու՞մ ես.
Ապարանցին պատասխանում է
- Նայաց ինչի հետ:
Ապարանցիք շատ ընկերներով մտնում են բիլիարդանոց, երկու սեղան միացնում են իրար ու խաղում են:
Ապարանցուն հարցնում են.
-Ջենիֆեր Լոպեսի հետ կքնե՞ս:
-Որ քունս տանի, ինչի՜ չեմ քնի...
Մեկը Ապարանի գյուղերից մեկով անցնելիս հավ է գցում մեքենայի տակ:Ավտոյից դուրս է գալիս, շուրջը նայում եւ տեսնելով, որ մարդ - մուրդ չկա, վերցնում է սատկած հավը, գցում բագաժնիկը, որ տուն տանի:Մեկ ել թփերից մի բիձա է դուրս գալիս ու ասում.
-Մենակ թե չասես. թե հիվանդանոց էիր տանում...
Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.
- «Ես գեղեցիկ եմ». դա ո՞ր ժամանակն է։
- Անցյալ, տիկին Անթառամ։
Ֆիզիկայի քննություն.
-Ի՞նչ է ձիաուժը:
-Դա այն ուժն է, որը զարգացնում է 1կգ կշիռ և 1մ բոյ ունեցող ձին:
-Եվ որտե՞ղ եք դուք նման ձի տեսել:
-Նման ձի այնքան էլ հեշտ չի տեսնել: Այն պահվում է Փարիզի չափ ու կշիռների թանգարանում:
- Գիտե՞ս, տղաս, քո տարիքում Նապոլեոնը դասարանի լավագույն աշակերտն էր,- ասում է հայրը։
- Իսկ քո տարիքում նա արդեն Ֆրանսիայի կայսրն էր...
- Այս ի՞նչ բան է ,- զայրացած պատմում է աշակերտն իր ընկերոջը,- արդեն սկսել են չարած բաների համար էլ պատժել:
- Իսկ ի՞նչ չարած բանի համար են պատժել,- հարցնում է ընկերը:
-Տնային աշխատանքի:
ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ
- Դու գիտե՛ս, որ դեպի Լուսին մարդ են ուղարկել,— հարցրին զվարճախոսին։
— Հը՜մ,— անհանգստացավ Գինոսը,— մի լուսին է մնացել, էնքան հրմշտելու են, որ էդ էլ են վայր գցելու։
Ապարանցի երեխան հարցնում է հորը.
- Պապ, կըլինի տելեվիզոր նայեմ:
Հայրը թույլատրում է.
- նայիր, բաից մի միացրու...
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
>> |
|