ՈՎ ԿՀԱՂԹԻ
Ավտոմեքենան կանգնեց զվարճախոսի մոտ։ Վարորդը գլուխը հանեց խցիկից և դիմեց էշին նստած զվարճախոսին.
— Արի մրցենք, տեսնենք ո՛վ կհաղթի։
Գինոսը էշի գլուխը դարձրեց լանջն ի վեր՝
Ասելով.
— Դե հետևիցս հասիր:
ՆՎԵՐԸ
Մի մարդ շուկայի վաճառասեղանի մոտ մահուդի կտորով փայլեցնում էր խնձորը և տեսակավորում։
Գինոսը մոտենում է, հարցնում գինը։ «Տեսնես այս ժլատը գոնե մի-մի հատ տալի՞ս է իր երեխաներին» մտածում՜ է ու ասում.
— Մեկ կիլոգրամ կշռիր։
Գինոսը տալիս է դրամը, խնձորը փաթաթում, տեղավորում վաճառողի զամբյուղում։
—- Ի՞նչ ես անում, ա՛յ մարդ,–զարմանում
է վաճառողը։
—- Իմ կողմից ուղարկում եմ քո երեխաներին։
ՄԵԿ ԴԵՄ
Նախագահի ընտրության ժամանակ մեկ դեմ կար՝ Գինոսն էր։
Հեռացնելիս դարձյալ մեկ դեմ կար՝ Գինոսն էր։
— Ինչո՞ւ ես դեմ, Գինոս,— հարցրին։
— Մեր նախագահը տունն ու տեղը լցրել է, ուրիշը որ գա, նոր պետք է լցնի։
Կինը ողջ գիշեր օրորում է երեխային։ Երբ հոգնում է, դիմում է ամուսնուն.
- Ի՞նչ կլինի, մի քիչ էլ դու օրորես, Գինոս, այս երեխան միայն ի՞մն է։
- Քո բաժինը օրորիր,— պատասխանում է զվարճախոսը,– իմ բաժինը թող լաց լինի։
ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ
Ղեկավարներից մեկը զեկուցման ժամանակ ասաց.
- Պետք է հասնել Ամերիկային ու անցնել։ Գինոսը ռեպլիկ տվեց.
- Երբ որ հասնեք, ինձ կթողեք այնտեղ, դուք կանցնեք:
Կենտավրոսը գնումա Ապարան, բռնում տփում են ձին ձեռից առնում են:
Ապարանցին երեխուն տանում բժշկի մոտ, բժիշկը ստուգումա, դեղ ա նշանակում, ասումա խմելուց առաջ լավ կծեծեք նոր կխմացնեք:
Գնում ատ տուն երեխուն մի լաաաաաավ ծեծ ա տալիս նոր դեղը խմցնում:
Մայրը տղային տալիս է մի արծաթե գդալիկ.
- Դիր թեյի բաժակի մեջ, քանի որ արծաթը սպանում է մանրէներին:
Տղան դեն է գցում գդալը.
- Սատկած մանրէներով թեյ չեմ ուզում:
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
>> |
|