Պիտի փարվեմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն.
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփուն:
Կանչում ես ինձ լուսաբարբառ
Քո սիրազեղ կոչով՝
Դեմքդ եմ տեսնում նոր ու պայծառ
Քո հնագեղ ոճով:
Վառ ու հզոր քո ապագան
Կայծակնում է իմ դեմ.
Դու հավերժող իմ Հայաստան՝
Անուն քաղցր ու վսեմ:
|
|