* * *
- Քո ծոցդ է ճերմակ տաճար, քո ծծերդ է կանթեղ ի վառ.
Երթամ ես ժամկոչ ըլլամ, գամ լինիմ տաճրիդ լուսարար։
- Գնա՛, ծո տղա՛ տխմար, չի վայլես տաճրիս լուսարար,
Երթաս ղուն խաղով լինաս ու թողուս տաճարս ի խավար։
* * *
-Մտիկ իմ յարին արեք, զինչ հագեր՝ ամենն է կանանչ.
Հագեր գույնզգույն կապա, կոճակ շարեր՝ օղակն է կանանչ.
Առեր ու պաղչան մտեր, ջուր կերթա՝ եղերն է կանանչ.
Մտիկ ծառերուն արեք, ծառն ծաղկեր՝ տերևն է կանանչ։
* * *
Հանց աղվոր պատկեր ունիս, որ կասեն, թե տերն է Մսրա.
Ուներղ զետ եկեղեցո կամարն ի վեր քաշած է.
Աչքերդ ի կանթեղ նման՝ ի կամարն ի վար կախած է։
* * *
Այս աստընվորիս վերա երկու բան ողորմ ու լալի.
Մեկ՝ որ սիրո տեր լինի, մեկ՝ որ գա գրողն ու տանի:
Մեռածն գեմ չէ լալի, որ ունի զյուր խոցն ալանի,
Երեք, զողորմուկս տեսեք, ոչ մեռած է, ոչ կենդանի:
* * *
Երեկ ցորեկով բարով տանեին մեկ յար մի ճորով.
զՆա ճորով է տարած, կամ խաբած է զինքն դրամով.
Սերն որ դրամով լինի, զինքն էրել պիտի կրակով.
Սերն խնձորով պիտի ու տրհեմ-տրհեմ շեքերով:
* * *
-Ա՛յ իմ մարգարտե շարոց. Պագ մի տուր, որ ես մեռնիմ ոչ.
-Ծո՜, թուխ ու գռուզ կտրիճ, պագ հազար՝ թե պարծենաս ոչ.
Հորժամ ի մեջլիս նստիս, հարբենաս, ուղղել կարես ոչ.
ԶՊագն ի քեզ պարծանք հաշվես, զամոթուդ տեղն գիտես ոչ:
* * *
Հայդ լեռնեդ ի վար գայի, կանչեցի, թե՝ «Հու՛ր կա կանանչ»:
Մեկիկ մ’այլ ինձ զայն ասաց.«Սար ու ձոր ամենն է կանանչ.
Ով որ սրտով սեր ունի, իր սրտին երակն է կանանչ.
Ով որ սրտով սեր չունի, սիրտն է սև, երեսն է կանանչ»:
* * *
Տեսա զիմ հոգուս հոգին զարդարված, ու կ’երթար ի ժամ.
Ես ալ ի դեմիկն ելա. «Ու՞ր կ’երթաս, քո ժամն է հարամ.
Թե դու զիս խապուլ անես, քեզ համար կանգնիմ ես ի ժամ.
Աղոթք ‘վ աղաչանք անեմ՝ ինչ որ քո ծոցուդ տիրանամ:
Քո ծոցդ է տիրոջ մառան, քո ծըծերդ է սաղմոսարան.
Երթամ համեղա լինեմ, գամ ես ի քո ծոցդ ալ կենամ.
Անճա այբուբեն ասեմ, ինչ որ քո գըրկիդ տիրանամ»: |