Ա.Պոտոսյանի անձնական կայքէջ



Ողջույնի խոսք

Հունիս 13, 2006 • Ա.Պոտոսյան

Ողջույն, հարգելի հայրենակիցներ

Այս էջը ստեղծվել է բոլոր ինձ ճանաչողների եւ նաեւ անծանոթների համար, ովքեր ցանկություն ունեն ծանոթանալ իմ գործնական կյանքի որոշ ոլորտներն:

Ինքս բժիշկ եմ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ: Ցավոք, Հայաստանում ծանր կացության մեջ հայտնված ծանր մասնագիտություն եմ ընտրել: Սակայն, մասնագիտությանս ծանրության մասին երբեք չեմ տրտնջում, քանի որ վերջինիս վերաբերյալ լիարժեք պատկերացում եմ կազմել մինչեւ այն ընտրելը, եւ ոչ թե վերապատրաստվելու ընթացքում:

Հասկանալի է, որ ստացել եմ բարձրագույն բժշկական կրթություն՝ 1993-ին գերազանցությամբ ավարտելով Երեւանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական ինստիտուտը (չեմ սխալվել՝ մեր ժամանակ այն դեռ ինստիտուտ էր եւ ոչ թե համալսարան): Ի միջի այլոց, միշտ եւ բոլորի առջեւ հպարատանալու աստիճան գոհ բժշկի կոչմանս համար պարտական եմ ավագ եղբորս՝ սրտաբան Գեւորգ Պոդոսյանին, որը դեռեւս իմ դպրոցական ուսման տարիներին իր կերպարով հաստատեց բժիշկ դառնալու իմ որոշումը:

Հետո, 2000-ին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան, գործարար ղեկավարման եւ բիզնեսի ֆակուլտետ: Բժիշկը՝ ֆինանսներու՞մ: Այո, այդպես էլ է լինում: Պահն է ընդգծել այս համալսարանում գիտելիքներից զատ իմ գլխավոր ձեռքբերումը՝ Տիգրանին, Մհերին եւ Արտակներին:

Հանդիսանում եմ «Հակաթմրամոլային քացաքացիական դաշինք» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ` սկսած 2004-ից: Անեսթեզիոլոգիան եւ ռեանիմատոլոգիան լրացվել է նաեւ թմրամիջոցների չարաշահման խնդիրների եւ դրանց մեղմացման մեթոդների ուսումնասիրությամբ: Այստեղ էլ իրավունք չունեմ նշելու Պետրոս Սեմերջյանի, Գրիգոր Մալինցյանի, Սարգիսի, Արտյոմի եւ մյուս ընկերներիս ավանդը:

Իսկ ահա սկսած 2006-ից՝ կայքերի ձեւավորման եւ կառավարման գործն աստիճանաբար հետաքրքրությունից դարձել է կենսակերպիս կարեւոր բաղադրիչ մասը: Անքնությունս շնորհվել էր հիվանդանոցային հերթապահություններից, որն այժմ փորձում եմ հնարավորինս ձեւափոխել համակարգչային աշխատանքներով: Շնորհակալ եմ իմ ուսանողական ընկերոջիցս եւ բարեկամիցս՝ Davi Menasaka-ից, կայքերի ձեւավորման եւ կառավարման նախնական գիտելիքներն ինձ մատուցելու եւ մշտական օժանդակության համար:

Վերջում ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ կարծիքը, որը կամփոփի գործնական կյանքիս վերոնշյալ կտրուկ անցումները:

Կյանքը հրաշալի է իր փոփոխություններով: Մնում է, որ հենց դո՛ւք հանդիսանաք այդ փոփոխությունների նախաձեռնողը:



    PageRank at WebsiteMarketingConsults.com
    Your Health Encyclopedia
    RecurrentDepression.com
    Online Pharmacy
    Discount FDA Approved Drugs
    Stress and Hypertension
    FDA Updates and Drug News

    PageRank Display at Directory.f5blog.com