|
THE SITY OF KARS |
|
~ ԿԱՐՍ ՔԱՂԱՔԸ ~ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ Հայ ժողովրդի հավաքական էթնոհիշողության մեջ Կարսը բացառիկ դեր է գրավում: Կարսը հայկական էտնոսի հնագույն բնօրրաններից է, միջնադարյան Հայկական թագավորությունների մինչեւ օրս պահպանված մայրաքաղաքներից մեկը: Կարս քաղաքը գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին, բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում, 1850 մ բարձրության վրա: Ներկայումս Կարսը Թուրքիայի Հանրապետության համանուն նահանգի վարչական կենտրոնն է: Հայ պատմագիրների վկայությամբ Կարսի /Կարուց/ բերդը հիմնադրվել է դեռ ուրարտական ժամանակաշրջանում:
© Ruben SH. Yerevan, Armenia, 2008. |