ՍԿայքի լուսաբանում...
Կայքի գրանցում լավագույն
որոնման համակարգերում,
Կայքի տարածում,
Կարևոր: Կայքի անընդհատ թարմացում,
Կայքի վերջին աշխատանքներն իրենց մեջ
ներառում են՝
- Բաններների ստեղծում,
- Վերջին կոնտեքստի ավելացում,
- Հղումների թարմացում (Աշխատեք այնպես անել, որպեսզի կայքի հղումները,
որոնք վերաբերվում են հենց այդ կայի փաստաթղթթերին, լինեն ո՛չ լիարժեք.
Օր՝ ../images/dot.gif տեղադրեք http://www.yoursite.ru/images/dot.gif-
ի փոխարեն: Այդպիսով ամեն անգամ կայքը տեղափոխելիս (հաճախակի է
պատահում) էլ հարկ չի լինի, որպեսզի Դուք փոփոխեք ձեր ընտրած հղումները:
- Մետա հղումների գրառում,
- Հեղինակային իրավունքների տեղադրում
- Համոզվե՛ք, որ կայքի գրաֆիկական պատկերներն ամեն տեղ իրենց մեջ
ներառում են width և height հրամանները:
Դոմեյնի անվան ընտրման ժամանակ աշխատե՛ք, որպեսզի այն որքանով որ
հնարավոր է լինի կարճ և հասարակ: Հետևեք հետևյալ կանոններին՝
- Նկարագրություն՝ Լավ է, երբ կայքի անվանումից արդեն կարելի է
գուշակել կայի բովանդակությունը:
- Հիշվող անվանում ՝ շատ հաճախակի կայքի անուններն իրենցից ավելի շատ
բառախաղ են ներկայացնում, Օր՝ www.F5blog.com - այս անվանումը շատերի
համար անհասկանալի կլինի այն պատճառով,որ չգիտեն թե ինչ գործողություն
է կատարում համակարգչի ստեղնաշարի F5 կոճակը: Գուշակեցի՞ք, դե ուրեմն
արդեն ինքնին հասկանալի է, որ կայքի հեղինակը ցանկացել է նշել իր կայքի
թարմության մասին, այսինքն ՝ F5=Refresh=Թարմություն: Իսկ
ամենաիդեալական անվանումները կարելի է հիշել և մտաբերել նույնիսկ մեկ
անգամ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ լսելիս...
|