Free Messengers Stuff

  Ավելացնել ընտրացանկում   

Գլխավոր Բաժիններ

» Նախաբան

» Որոնում

» Հ. Տ. Հ.

» Հետադարձ Կապ

HTML- Ուսուցում
Օգտակար բեռնումներ
WEB - Օրինակներ
Մեդիա
Հղումներ

Հաշվիչներ

 

rating.am

Բաժիններ՝  1 - 2 - 3

   Ստրատեգիական  պլանավորում և Աշխատանքի ծավալի որոշում...

Շատերն են սկսում իրենց կայքը պատրաստել և առաջին հերթին զբաղվում են գունային գամմաների, շրիֆտերի ընտրությամբ... Այդ դեպքում ավելի տրամաբանական է սկսել նախագծի վերլուծությամբ, այսինքն սպասվող աշխատանքի ծավալի վերլուծությամբ և նմանատիպ այլ հարցերի քննարկմամբ, որոնք վերաբերվում են ձեր ապագա կայքին: Պատրաստման այդպիսի ընթացքը ձեզ կտա հնարավորություն ավելի արագ հասնելու ձեր նպատակին և հասնել հիանալի արդյունքների...

Այժմ կայքի նախագծման մասին՝
Ինչ էլ որ դուք ցանկանաք նախագծել, լինի դա անձնական, ժամանցային կամ կոմերցիալ կայք , պետք է սկսել միմիայն տրամաբանական օրինաչափությամբ. Մտածե՛ք, թե հանուն ինչի՞ կամ ինչ նպատակ է հետապնդում ձեր նախագիծը: Նույնիսկ եթե ձեր նպատակն է «Ուղղակի լինի»-ն, ապա այն ևս իր մեջ ներառում է միջոցներ,  որոնց կարիքը դուք կզգաք , իսկ ավելի ճիշտ, այդ միջոցները դուք կօգտագործեք ձեր նպատակին հասնելու համար: Կան բազմաթիվ սկսնակներ, որոնք փորձում են ստեղծել կայք, լինի դա անձնական, ժամանցային կամ կոմերցիալ, սակայն, չեն կարողանում մտաբերել, թե ինչից կարելի է սկսել և այն հարցին, թե ինչու են պատրաստվում ստեղծել այդ կայքը, պատասխանում են՝ «Շեֆն ասեց», կամ "Ուզում եմ", կամ էլ "Մոդա է": Այսպիսով  այս հարցի կոնկրետ պատասխանը միշտ մնում է խոսակցության շրջանակներից դուրս...
Սակայն նպատակի կարևորությունը հնարավոր չէ գնահատել: Հենց դա է այստեղ որոշիչը և այդ իսկ պատճառով ձեր հետագա աշխատանքը պետք է սկսվի աշխատանքի համար անհրաժեշտ հարմարանքների ընտրությամբ և վերջանա նախատեսելի բյուջետային թվով: Առաջին հերթին պետք է նստել (աթոռին թե բազմոցին դա էական չէ՛) , վերցնել միջինից մեծ չափսի թուղթ և թղթին հանձնել ձեր բոլոր այն մտքերը, ըստ որոնց Դուք կստեղծեք ձեր կայքը...
Այժմ, երբ Դուք գրառել եք ձեր մտքերը, մտածեք նորից այն մասին, թե ի վիճակի՞ եք Դուք կատարել այն մինչև վերջ:  Շա՜տ հաճախակի, մեր "Հանճարեղ" մտքերը որոնք մենք հանձնում ենք սովորական թղթին հետագայում դառնում են զուր ափսոսանք, դրանց ոչ ճիշտ օգտագործման հետևանքով: Ուրեմն եկեք ևս մեկ անգամ լրջորեն խորհենք մեր առջև դրված նախագծի մասին, մտածեք լրջորեն արժի՞ այն կյանքի կոչել, թե ոչ: Դի՞լ կամ Նո դիլ...Լա՛վ չշեղվենք...և անցնենք գործին...
Ենթադրե՛նք Դուք արդեն եկել եք այն եզրակացման, որ պե՛տք է շարունակել ( թե չե էլ ում էր պետք շարունակել կարդալ այս թեման), Սակայն դեռ շուտ է շտապելու համար դեպի համակարգիչը, դեռ պետք է քննարկել ևս մի քանի հարցեր: Նախ և առաջ պետք է ձեռքի տակ ունենալ բոլոր անհրաժեշտ պարագաները:
Բերենք օրինակ՝ Դուք որոշել եք ստեղծել կայք ձեր նորածին երեխայի մասին, այն նպատակով, ձեր բոլոր բարեկամները  (Որոնք այնքա՜ն շատ են), և ինչու չէ, նաև ծանոթները (Որոնք շատից էլ շատ են) կարողանան անհամբերությամբ հետևել ձեր երեխայի զարգացմանը ՕՆ-ԼԱՅՆ տարբերակով: Ի՞նչ է ձեզ դրա համար անհրաժեշտ: Իհարկե, առաջին հերթին, պետք է ձեռքի տակ ունենալ բազմաթիվ  լուսանկարներ,
որոնք բաժանված պետք է լինեն ըստ տարեթվերի, և ամիսների: Ահա՛ առաջին ժպիտը: Ահա՛ այսպես շարունակ... Առաջին հերթին դա նկարագրությունն է, այսինքն ձեր երեխայի օրագիրը  որում գրառված են ամեն ինչ, սկսված ծննդյան օրվանից մինչև ներկա պահը: Երկրորդը՝ ձեզ պետք է վայր, ուր դուք կստանաք հարցեր և շնորհավորանքներ, և կկարողանաք պատասխանել դրանց:

 
                                    Բաժիններ՝  1 - 2 - 3