Բաժիններ՝
1 - 2 -
3
Ստրատեգիական պլանավորում
և Աշխատանքի ծավալի որոշում...
Կամ եկեք բերենք մի
այլ օրինակ՝ ասենք թե Դուք նկարիչ եք և ցանկանում եք կազմակերպել Ձեր
իսկ ստեղծագործությունների ցւցահանդես-վաճառք : Այդ դեպքում ձեզ պետք
կգա Ձեր իսկ ստեղծագործությունների թվայնացված արտատիպը, ինչպես նաև
որոշակի մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր կլինի ՕՆ-ԼԱՅՆ գումարի
պոխանցումը Ձեր իսկ հաշվին: Հնարավոր է նաև, որ Դուք ցանկանաք տեղադրել
կայքում ձեր մտքերը, որոնք կվերաբերվեն այս կամ այն նկարին՝ երբ և
ինչպես են դրանք ստեղծվել, ինչ տրամադրություն կա դրանց մեջ և այլն...
Կամ բերենք մեկ այլ, ավելի օրիգինալ օրինակ՝ ստեղծում ենք կայք "Բորշի
պատրաստումը" անվանմամբ, որը նվիրված է «բորշ» ճաշատեսակի պատրաստմանը
: Ի՞նչ է մեզ հարկավոր գործն սկսելու համար: Իհա՛րկե, բազմաթիվ
բաղադրատոմսեր «բորշի» պատրաստման մասին և ցանկալի կլինի նաև տեղադրել
այնտեղ բազմաթիվ խոհարարների կարծիքներ և խորհուրդներ «բորշի»
պատրաստման մասին: Ինչ խոսք, տարբերակներ շատ կլինեն և նրանցից
յուրաքանչյուրն կառաջարկի իր բաղադրատոմսը: Ձեր հաջորդ քայլը պետք է
լինի կայքի «քարտեզի» կազմումը: Ի՞նչ է հարկավոր ձեզ անել դրա համար,
պետք է նախ և առաջ խմբավորել բոլոր այն թեմաները, որոնք տեղ են գտնելու
կայքում ՝
1. «Բորշի» պատրաստման
բաղադրատոմսեր
2. Խորհուրդներ «բորշի» պատրաստման մասին
3. Հետաքրքիր պատմվածզներ «բորշի» մասին
4. «Բորշն» ուտելու եղանակները
5. Խորհուրդներ բանջարեղենի ընտրման համար
6. «Բորշի» Չատ.
Այսպիսով` Դուք ունեք հինգ տեսակի տեղեկատվական բաժիններ, որոնք
անհրածեշտ են խմբավորել: Թվում է, թե կարելի է այս հարցն էլ հեշտ
լուծել տեղադրելով «Բորշի բաղադրատոմսեր» եվ «Օգտակար
Խորհուրդներ» բաժինները, սակայն դա չի գոհացնի այցելուներին:
Օրինակ որտե՞ղ տեղադրել «Հետաքրքիր պատմվածզներ «բորշի» մասին» բաժինը
, ինչպես նաև հնարավոր է, որպեսզի դուք հետագայում ցանկանաք ավելացնել
ևս
մի քանի բաժիններ. Օր՝ "Բորշի ստեղծման պատմությունը" կամ ասենք "Բորշի
օգտակարությունը", որոնք տեղադրելնն ուղղակի անիմաստ կլինի այդ 2
բաժնից բաղկացած կայքի մեջ: Հետևաբար պետք է նախագծել 4 մեծ բաժիններ՝
«Բորշի պատրաստում»,
«Բորշի մասին»,
«Խորհուրդներ»,
Ժամանց:
Բաժիններ՝
1 - 2 -
3
|