Free Messengers Stuff

  Ավելացնել ընտրացանկում   

Գլխավոր Բաժիններ

» Նախաբան

» Որոնում

» Հ. Տ. Հ.

» Հետադարձ Կապ

HTML- Ուսուցում
Օգտակար բեռնումներ
WEB - Օրինակներ
Մեդիա
Հղումներ

Հաշվիչներ

 

rating.am

    Մեդիա \ Լիրիկաներ \


   .:: Ռ. Հախվերդյան Կանչիր ինձ ::.
 

 

 

Կանչի՛ր ինձ քո դղյակը եւ ես կգամ,

Վերջի՛ն, Վերջի՛ն անգամ կխոստանամ,

Չհարբե՛լ, չհայհոյել քեզ, չաղմկել,

Կանչի՛ր ինձ քո դղյակը եւ ես կգամ:

 

 

Մաքո՛ւր, մաքո՛ւր ինչպես ոչ մի անգամ,

Ես կհագնեմ կոստյումը իմ տոնական,

Ներս կմտնեմ ու հայրիկիդ մեղ կժպտամ,

Ու մայրիկիդ կցանկանամ առողջություն,

հայրիկիդ հետ ես կխոսեմ պատերազմից,

Ու կփորձեմ քո մայրիկի կարկանդակները,

Ու հետո լուռ ու ամոթխած կպապանձվեմ:

 

Ու ծնողներդ իմաստուն կհասկանան,

Որ եկել եմ քեզ ուզելու իմ աննման,

Ու նրանք լուռ ջահելներից կհեռանան,

Ու նրանք լուռ ու առանց մեզ կուրախանան:

 

Նրանք երբեք, նրանք երբեք չեն հասկանա,

Որ այսպես անգութ խելագար էլ կմնամ,

կանչի՛ր ինձ քո դղյակը, բայց մի մոռանա,

Որ դղյակի ցուրտ պատերում չեմ դիմանա,

 

Եւ եթե սիրում ես ինձ ոչ տոնական, այլ իսկապես,

Քեզ կծեծեմ, Կհայհոյեմ առաջվա պես...