Free Messengers Stuff

  Ավելացնել ընտրացանկում   

Գլխավոր Բաժիններ

» Նախաբան

» Որոնում

» Հ. Տ. Հ.

» Հետադարձ Կապ

HTML- Ուսուցում
Օգտակար բեռնումներ
WEB - Օրինակներ
Մեդիա
Հղումներ

Հաշվիչներ

 

rating.am

    Մեդիա \ Լիրիկաներ \


   .:: Ռ. Հախվերդյան Մեր սիրո աշունը ::.
 

 

 

Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանից,
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ,
Գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած:

Ո՞ւմ է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր, ու գաղտնիք էր չբացված,
Դա գուցե աշնան կատակն էր` տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջին մենակ կանգնած:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:

 

X2

 

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:


Ես հիմա նոր հասկանում եմ  անցածը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է իմ  գործած հին մեղքերի,
Այն աղջիկը և աշունը`  բախտն էր իմ,որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեն ների:

Ես գիտեմ՝ երջանկությունը մի անգամ է այցելում,
Իսկ հետո երբ հեռանում է, այցետոմսն է իր թողնում,
Ու հետո ամբողջ կյանքում մեր, մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն,որ նա թողնում է, երբեք ոչ-ոք չի գտնում:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:

 

X2

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի: